Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության հրապարակայնացումից հետո վերջինս առնվազն պետք է հրաժարական տա։ Պետք է քրեական գործեր հարուցվեն։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։
Ջհանգիրյանը նոր բան չի բացահայտել։ Մենք գիտեինք, որ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգը սարքել է գրպանային, արդարադատությունը՝ զանգովի։ Ջհանգիրյանն ընդամենը դետալներն է բացահայտել։
Եթե պետության ղեկավարի հակասահմանադրական ու հանցավոր կոչով դատարաններ են շրջափակվում, ապա զարմանալի չէ, որ Նիկոլի նշանակած ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանը պետք է սեղանի շուրջ որոշումներ կայացնի դատաիրավական համակարգի վերաբերյալ ու մաֆիոզի բառապաշարով խոսի։
Սա՛ է «ժողովրդավարության բարձրագույն լիգայում» հանդես գալու իրական դեմքը։ Ջհանգիրյանն իր ողջույններն է հղել ժողովրդավարության դրոշակ ծածանող տարբեր կառույցներին, պետություններին ու ՀՀ-ում ներկայացված դեսպաններին, որոնք, հանուն հակառուսական ու պրոթուրքական գծի, հիացած են Նիկոլ Փաշինյանով։
Հ․Գ․ Ջհանգիրյանը սկանդալային ձայնագրության մեջ խոստովանում է, որ ինքն ապօրինություններ է անում ու արդարադատությունը սարքում «զանգովի», որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա իշխանության։ Այսինքն, խոստովանում է, որ իրենք ամեն ինչ սարքովի են անում՝ դա «արդարացնելով» Քոչարյանի գործոնով։
Մեկնաբանության կարիք կա՞։